Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Կաննի փառատոնը հետաձգվում է

Կաննի փառատոնը հետաձգվում է
20.03.2020 | 12:56

Կաննի կինոփառատոնը հետաձգվում է: Հավանաբար այն կանցկացվի հունիսի վերջին: Վերջնական որոշումը կկայացվի Ֆրանսիայի առողջապահության նախարարության և Կաննի քաղաքապետարանի հետ խորհրդակցությունից հետո։
Կաննի միջազգային կինոփառատոնը (ֆր.՝ Festival international du film de Cannes) անցկացվում է ամեն տարվա մայիսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը: Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946-ից սկսած։

Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ